ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Օ, ՄԵԾ ՄԱՀԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ, Ո՞ՒՐ ԵՆ ՔՈ ՈՐԴՈՑ ՇԻՐԻՄՆԵՐԸ ՀԻՆ»

«Օ, ՄԵԾ ՄԱՀԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ, Ո՞ՒՐ ԵՆ ՔՈ ՈՐԴՈՑ ՇԻՐԻՄՆԵՐԸ ՀԻՆ»
03.02.2012 | 00:00

Արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները (գանգի բեկորներ) երեկ ամփոփվեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ: Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից, հող էր բերվել: Դուրյանի մասունքները հողի հետ խառնված, սափորով ամփոփվեցին հուշապատի մեջ հոգեհանգստի արարողությամբ:
Նշենք, որ 1957-ին, ճանապարհաշինության նպատակով, Կ. Պոլսի գերեզմանատանը կատարվող տեղափոխությունների ժամանակ Դուրյանի գանգը, Պոլսի պատրիարք Գարեգին Խաչատուրյանի գաղտնի ցուցումով, բերվել է պատրիարքարան: Նրա մահից հետո Շնորհք պատրիարքը մասունքները հանձնել է Վազգեն Առաջին կաթողիկոսին: Շուրջ չորս տասնամյակ դրանք պահվել են Եղիշե Չարենցի անվան գրականության թանգարանում: Հայ մեծ գիտնական Անդրանիկ Ճաղարյանի երկարատև հետազոտությունների արդյունքում վերականգնվել են Դուրյանի դիմագծերը: Նշենք, որ Հայաստան է բերվել ոչ թե բանաստեղծի գանգը, այլ աճյունի բեկորները` խառնված մոր աճյունի բեկորներին:
Վերջին տարիներին բուռն քննարկումների առարկա էր դարձել Դուրյանի մասունքներն ամփոփելու հարցը: Մասունքների վերահուղարկավորում, մասնատում, աճյունադարձություն. այս ոչ բնական իրողությունից արագ ու միանշանակ լուծում սպասել չէր կարելի:
Ինչևէ, վաղամեռիկ բանաստեղծի շիրմին այցելելու համար այլևս հարկ չի լինի մեկնելու Պոլիս: Հուսանք, Ազգային պանթեոնում Դուրյանի շիրիմը կդառնա յուրօրինակ ուխտատեղի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ